26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունն առաջարկում է թողնել վարչապետի միանձնյա որոշմանը. Ժամանակ

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին:

Մինչեւ այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը եւ նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա:

Հիշեցնենք, որ ներկայումս ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո լինելու է նոր նշանակում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ