15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Այս միջադեպը բացահայտեց շատ նուրբ ու խորը շերտեր. 168 Ժամ

30621_nikol-maqsatun_11_04_M

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած խայտառակ միջադեպը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը։

Վարչապետի կողմից մաքսային ծառայության աշխատակցին նվաստացնելու, նրա մարդկային արժանապատվությունը ոտնահարելու փաստն արժանացել է ամենատարբեր գնահատականների ու քննադատությունների։ Այս միջադեպը բացահայտել է շատ նուրբ ու խորը շերտեր, որոնք վերաբերում են պետություն-քաղաքացի, իշխանություն-քաղաքացի հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլով ցույց է տվել իշխանության, պետության իրական վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ։ Նա ցույց է տվել, որ քաղաքացին ոչ թե նպատակ է, ինչպես ենթադրում էր իր իրականացրած հեղափոխության գաղափարախոսությունը, այլ ընդամենը միջոց։ Միջոց, որով իշխանությունը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ, ինքնահաստատվում է, միջոց, որով իշխանությունը ցույց է տալիս իբրև թե իր ուժեղ լինելը։ Իրականում Նիկոլ Փաշինյանի վարքագիծն իշխանության թուլության, և ոչ երբեք՝ ուժի նշանն էր։

Առանց քաղաքացու իշխանությունը ոչինչ է։ Առավել ևս այն իշխանությունը, որը հաստատվել է քաղաքացիների պայքարի միջոցով և որը դեռ բավականաչափ վայելում է քաղաքացիների վստահությունը։ Ահա այդ իշխանությունը, որը քաղաքացու հետ վարվում է այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, շատ արագ կորցնելու է նույն այդ քաղաքացիների վստահությունը, որովհետև քաղաքացիները պատրաստ չեն վստահել իշխանությանն իրենց արժանապատվության հաշվին։

Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, քաղաքացիների միջոցով իշխանության գալով, ցանկանում է ստանալ նաև նրանց արժանապատվությունը՝ սեփական իշխանության համար համապատասխան տեսարաններ ապահովելու նպատակով։ Բազմաթիվ տեսախցիկների առջև Փաշինյանի կատարմամբ այդ տեսարանը ցուցադրեցին բոլոր հեռուստաալիքներով, բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան…

Սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունն այսպիսով աստիճանաբար վերափոխվում է իշխանական բիրտ ու անարժանապատիվ ուժի։ Իսկ ցանկացած ազդեցություն, ինչպես հայտնի է, ծնում է հակազդեցություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ քաղաքացին մի օր փորձելու է վերականգնել իր ոտնահարված արժանապատվությունը։ Ամեն մի նման միջադեպով Փաշինյանը մոտեցնում է այդ օրը։

Հ.Գ. Տեղեկացնենք, որ երեկ մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատման դիմումն արդեն գրել է։ Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը հրահանգել էր  դիմում գրել և աշխատանքից ազատվել ևս երեք աշխատակիցների։ Հ. Մարտիրոսյանն աշխատանքի էր անցել ընդամենը երկու ամիս առաջ:

Այլ հրպարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ