26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանին չուշացավ

Քիչ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարճատև նիստ անցկացրեց՝ քննարկելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԱԺ-ում մարդու իրավունքների հարցերով լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը քաղաքական պրովոկացիա է և ԲՀԿ-ն պետք է մտածի՝ Նաիրա Զոհրաբյանը համապատասխանո՞ւմ է հանձնաժողովի նախագահի անհրաժեշտ նվազագույն չափանիշներին:

Ըստ Իվետա Տոնոյանի՝ իրենց քաղխորհրդի գնահատականով՝ Նաիրա Զոհրաբյանը ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտական որակները, որպեսզի իրականացնի կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները:

«Մենք, իհարկե, ծանոթ ենք վարչապետի հայտարարությանը, բայց կարծում ենք, որ կա՛մ տեղեկատվության թյուրըմբռնում կա, կա՛մ ամբողջապես վարչապետը չի տիրապետում ինֆորմացիային միգուցե, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի»,- ասաց Ի.Տոնոյանը՝ հավելելով, որ շրջանառվող փաստաթուղթը, որի մասին խոսել է նաև վարչապետը, ընդամենը անվտանգության աշխատակիցներին տրամադրված մասնակիցների ցանկն է, որոնք գրանցվել են առցանց եղանակով:

Հիշեցնենք, որ այսօր Ն.Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ լսումներին հրավիրյալների ցուցակը ստորագրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Սկզբից երբ ես իմացա դրա մասին, առաջինը մտածեցի, որ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և Կառավարության դեմ: Դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, հիմա հարց եմ տալիս բոլորին՝ Հանրապետականի իշխանության օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞՝ ոչ: Այն պահվածքը, որ այս միջադեպի վերաբերյալ ցուցաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դա ընհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների կարգավիճակին: Կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պիտի մտածի ընդհանրապես հանձնաժողովի իրենց ներկայացրած նախագահը արդյոք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագա՞հ է և, ընդհանրապես, համապատսախանո՞ւմ է անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Սա քաղաքական պրովոկացիա է: Ամբողջ խնդիրն այն էր, որ կազմակերպեն պրովոկացիա և թիրախներն ուղղեն «Իմ քայլը» խմբակցության դեմ»,- կարծիք հայտնեց վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ