24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ մի վախեցրեք պատերազմով, մենք պատերազմից վախեցողը չենք. Նիկոլ Փաշինյան

Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ոչ մի բանակցություն արդյունավետ չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Համանախագահների և արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումը անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Այդ տեքստի շուրջ բոլորս էլ համաձայնել ենք։ Կարելի է այդպես մեկնաբանել, որ քանի դեռ հարցը չի կարգավորել, բանակցություններն արդյունավետ չեն»,– ասաց նա։

Անդրադառնալով ԱՄՆ–ում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքների» մասին հայտարարությանը Ադրբեջանի արձագանքին, թե Հայաստանը ձգտում է  պատերազմի, Նիկոլ փաշինյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական և առավել ևս ապակառուցողական բան չկա։

«Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցողը չենք։ Բնականաբար, եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսեց, որևէ մեկը մտածում է, թե Հայաստանը հանձնվելո՞ւ է։ Մենք թիվ 1 ջատագովն ենք, որ ԼՂ հարցը լուծվի բացառապես խաղաղ բանակցային եղանակով։ Մենք ասել ենք, որ մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որ խաղաղության օրակարգը առաջ քաշենք, բայց եթե մենք անընդհատ խաղաղության օրակարգից խոսում ենք, թող ոչ մեկ տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք։ Ինչքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանը և ընդհանրապես ամբողջ տարածաշրջանն ունի վախենալու բան, բոլորն ունեն վախենալու բան, որովհետև պատերազմում փլավ չեն բաժանում։ Որևէ մեկը թող չմտածի, որ եթե մեր դեմ պատերազմ սկսեցին, փլավն առնելու ենք և բաժանենք բոլորին։ Ոչ։ Մեզ պարտադրված պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն։ Մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու և դա մեր պատերազմը չի լինելու։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց պատերազմի դեպքում մենք պարտադրելու ենք խաղաղություն»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ պետք չէ անընդհատ խոսել պատերազմի մասին. «Իսկ երբ մենք խոսում ենք պատերազմի մասին, մենք դրանով շեշտում ենք բանակցային գործընթացի կարևորությունը և մեր հավատարմությունը բանակցային գործընթացին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ