20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը ցանկանում է, որպեսզի Արամ Սիմոնյանը պաշտոնանկ արվի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ուսանողի առջև դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանը նշեց, որ դա բոլորին հայտնի է և մամուլում մատնանշվել է, թե ում է նկատի ունեցել ՀՀ վարչապետը. «Վարչապետը շատ պարզ և ընթեռնելի ձևով ներկայացրեց: Դուք բոլորը գիտեք նրանց մասին»:

 

Հարցին` թե ինչպես է պատկերացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկությունը, նա պատասխանեց, որ ԵՊՀ-ի խորհուրդը պետք է նման հարցերը լուծի, նախարարությունը նման լիազորություններ չունի:

«Դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ, կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել»,- ասաց Հարությունյանը:

Հարցին` թե արդյոք որպես ԿԳ նախարար ցանկանո՞ւմ է, որ Արամ Սիմոնյանը պաշտոնանկ արվի, նա պատասխանեց.

«Այո, ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում: ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և պատկերացրեք, թե ուր է գնում համալսարանը: ԵՊՀ-ն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որն ունեցել է, բուհը տարել է հետընթացի»,- ասաց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ