25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարոն Սաիյան, համառորեն չե՞ք ուզում ասել, թե Հայաստանում քանի ծայրահեղ աղքատ կա. Միքայել Մելքումյանը՝ փոխնախարարին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանում անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, որով նախատեսված է նվազագույն կենսաթոշակների չափը սահմանել 25.500 դրամ, հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին՝ հիշեցնելով, որ կառավարության ծրագրով նախատեսված է, որ մինչև 2023 թվականը Հայաստանում պետք է վերանա ծայրահեղ աղքատությունը, ուստի 25.500 դրամը ծայրահեղ աղքատության ո՞ր տոկոսն է լուծելու, և քանի՞ ծայրահեղ աղքատ կա Հայաստանում։

 

Սակայն Սմբատ Սաիյանն ամեն ինչի մասին խոսեց, բայց չնշեց, թե քանի ծայրահեղ աղքատ է, ինչին ի պատասխան՝ Միքայել Մելքումյանը նշեց.

«Պարոն Սաիյան, համառորեն չե՞ք ուզում ասել, թե Հայաստանում քանի ծայրահեղ աղքատ կա, քաղաքական հասունություն է պետք ունենալ, որպեսզի սոցիալական ծախսերը չհակադրես արտադրական բնույթի հարցերին։ Դրանք երբեք չհակադրեք իրար»։

Սմբատ Սաիյանի խոսքով՝ իր նպատակը ոչ թե հակադրելն էր, այլ ներկայացնելը, որ տնտեսական աճի շրջանակներում գեներացված ծախսերի ուղղությունները որոշվում են՝ հաշվի առնելով պետության առաջնահերթությունները։

«Երկրում ծայրահեղ աղքատությունների թիվը մոտավորապես կազմում է 2,3 տոկոս, մոտ 60-70 հազար անձ, բայց սա չի նշանակում, որ 2,3 տոկոս աղքատության տեղը պետությունը գիտի։ Նրանցից բոլորը չէ, որ կենսաթոշակառուներ են և ստանում են կենսաթոշակներ»,- շեշտեց փոխնախարարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ