02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դա արել են նույնիսկ նրանք, ովքեր այսօր անամոթաբար Արցախն Ադրբեջան են հռչակում. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի անկախության հռչակման օրը տարիներ շարունակ եղել է այն երկու հիմնական տոներից մեկը, որն ազգովի նշել ենք, հպարտացել ու բաժակ բարձրացրել։

Դա արել են նույնիսկ նրանք, ովքեր այսօր անամոթաբար Արցախն Ադրբեջան են հռչակում կամ անտարբերությամբ անցնում մեր ժողովրդի արցախյան հատվածի հետ տեղի ունեցած Ցեղասպանության կողքով։

Քանի դեռ կա պայքար հայկական Արցախ վերադարձի համար, քանի դեռ կան մարդիկ, ովքեր խորապես գիտակցում են Արցախի հայկականության և դրա նշանակության մասին, քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ։

Փառք ու պատիվ մեր նվիրյալներին։

Հավերժ փառք Հայրենիքի անկախության և պաշտպանության ճանապարհին նահատակված մեր հերոսներին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ