12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց:

Թեպետ երկամսյա բանտային կալանքից հետո Արմենը տնային կալանքի ռեժիմում է, սակայն նրա տեղաշարժի և քաղաքական գործունեության իրավունքը խիստ սահմանափակված է:

Տարիներով քնեցված գործով ի՞նչ է հանկարծ պարզվել, որ Արմենը կարող է խոչընդոտ ստեղծել, ինչ-որ մեկի վրա ազդել: Լավ, ի՞նչ պետք է աներ:

Ոչինչ: Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և դա արեցին ու փորձելու են հնարավորինս երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ