26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զինվորականների սահմանադրական և օրենսդրական իրավունքները ոտնահարվում են /տեսանյութ/

Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանըը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեց՝ ՀՀ զինվորականների սահմանադրական և օրենսդրական իրավունքները ոտնահարվում են: 

Ըստ մյուս բանախոս Դավիթ Սոֆյանի՝ այսօր զինվորականների համար գլոբալ խնդիր է բնակարանային ընդհանուր իրավիճակը. «2014 թվականից, երբ սպաները զորացրվել են բանակից օրենքով իրենց հասնում էր բնակարան, ինչը չի տրամադրվել և մոտ 5  տարի կուտակվել է: Անցած տարի մենք հասկացանք, որ այսպես չի կարող շարունակվել: Դիմել ենք Պաշտպանության Նախարարություն, սակայն վերջիններիս կողմից մերժում ենք ստացել»,-ասաց Սոֆյանը:

Վերջինիս խոսքով՝ խնդրի շուրջ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո վարչապետը հանձնարարել է 5 միլիարդ 200 միլիոն դրամ տրամադրել բնակարանային հարցերի լուծման համար: Հետագա հարցերով արդեն պետք է զբաղվեր ՊՆ-ն, բայց խնդիրը դեռ լուծված համարել չի կարելի.

«Օրենքի մեջ փոփոխություններ պետք է արվի, որ բնակարանի փոխարեն մեզ ֆինանսապես փոխհատուցեն, իսկ կառավարության ծրագրի մեջ բաց են թողած կետերը, ըստ որոնց հնարավոր է մարդկային գործոնով ազդել արդար վերաբերմունքի վրա»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ