23 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Արփինե Հովհաննիսյանի կոչը լրատվամիջոցներին

image_750x_5c98cf79aa184

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի՝ լրատվամիջոցների վերաբերյալ հայտարարությանը։ 

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը «նախկին կոռումպացված ռեժիմին» պատկանող լրատվամիջոցների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ինքը միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ստացել է մեսսիջ, որ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված ռեժիմի հսկողության տակ՝ հղում տալով նախորդող օրերին տեղի ունեցած իր հանդիպումներին։

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը գրություն էր ուղարկել վարչապետին՝ պարզելու համար, թե որ միջազգային կազմակերպությունից կամ պաշտոնյայից է նա ստացել նման գնահատական։ Ի պատասխան մեր գրության՝ մեզ տեղեկացրին, որ գնահատականը բանավոր է ներկայացվել աշխատանքային քննարկման ժամանակ եւ միաժամանակ նշվել է, որ միջազգային պաշտոնյայի անունը չի կարող հրապարակվել, քանի որ չկա վերջինիս համաձայնությունը։ Չքննարկելով այն հարցը, թե որքանով էր կոռեկտ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վկայակոչել փակ հանդիպման ժամանակ հնչեցված գնահատականները, հարց է առաջանում՝ թե ինչքանով է վարչապետը ապահովել իր զրուցակիցների off the record հնչեցրած կարծիքների ( եթե իհարկե հայտնել են) գաղտնիությունը։

Կառավարության թվիթերյան էջի (իմիջիայլոց պետք է ընդունել ի գիտություն, որ Կառավարությունը ոչ բոլոր լուրերն է տեղադրում պաշտոնական կայքում,այլ լուրերի մի ստվար զանգված նախընտրում է տեղադրել միայն թվիթերում) վերլուծությունից պարզ է դառնում, որ այդ օրերին վարչապետը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին (վերջինիս հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին ) եւ Կիպրոսի պաշտպանության նախարարին։ Ուստի պարզ է դառնում, որ նման գնահատականը հնչեցվել է կամ ԵՄ ներկայացուցչի կամ անձամբ պարոն Սվիտալսկիի կամ էլ Կիպրոսի պաշտպանության նախարարի կողմից։

Կոչ եմ անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցումներով դիմել Հայաստանում Եվրամիության դեսպան պարոն Սվիտիալսկիին՝ որպես ԵՄ ներկայացուցիչի կամ Կիպրոսի պաշտպանության նախարարին, պարզելու համար, թե արդյոք նրանք իրեն (մամուլի) գործունեությանը տվել են նման գնահատական։

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ