19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Էս արտոնությունը տալիս ենք, չենք էլ վերահսկելու. ՏՏ-ին տրվող արտոնությունը բուռն քննարկումների առիթ դարձավ ԱԺ-ում

Без названия (1)

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններ կտրամադրվեն, նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում կցուցաբերվի:

Մինչև օրենքի ընդունումը՝ 2014 թվականին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, իսկ օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն դրսևորել է կայուն աճի միտում, 2015 թվականին ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թվականին՝ 98, 2017 թվականին՝ 272: Ստեղծված նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3.0-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով: 2015-2017թթ. ընթացքում հավաստագրված կազմակերպությունների կողմից պետական բյուջե մուտքագրվել է 611 մլն դրամի հարկային վճար:

Կառավարությունն առաջակում է ՏՏ start-up-երի հարկային արտոնություններից՝ 0% շահութահարկ և 10% եկամտային հարկ, օգտվեն նաև այն ընկերությունները, որոնք գործում են էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային գրաֆիկայի և խաղերի ստեղծում, ինչպես նաև ինտեգրալային սխեմաների նախագծում և թեստավորում ոլորտներում: Սահմանվում է նաև ՏՏ ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հասկացությունը` «համարվում են այն ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության  առնվազն 70%-ը ձևավորվել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող կամ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները»:

Փոխնախարարի խոսքով՝ օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման բաց կա, որի լրացումից ակնկալվում է նաև կայացած միջազգային ընկերությունների կողմից համապատասխան ներդրումների ներգրավման խնդիրը: Միաժամանակ, օրենքի կիրառության ընթացքում անհրաժեշություն է ծագել ՏՏ ոլորտի կազմակերպության կամ ԱՁ հասկացության հստակեցման: Մասնավորապես, օրենքով արգելվում է հավաստագրված տնտեսվարող սուբյեկտին օտարել իր գործունեության արդյունքը  այլ ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտի, սակայն օրենքը չի սահմանում, թե որն է այն:

Սույն օրենքով նախատեսվում է կարգավորել նաև ՏՏ սկսնակ կազմակերպություններին տրամադրվող հավաստագրման գործընթացի ռիսկերը, գործունեության ծավալի մասնաբաժինը, ինչպես նաև սահմանվում է լիազոր մարմնի կողմից ՏՏ ոլորտի ծրագրերի ընդունման և իրականացման պատասխանատվությունը:

Քննարկման մասնակիցների հարցադրումներին, թե ինչպե՞ս է պետությունը վերահսկելու տնտեսվարողներին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց.

«Էս արտոնությունը տալիս ենք, չենք էլ վերահսկելու: Երգիչներին էլ էին ասում՝ ո՞նց եք վերահսկելու: Չենք վերահսկելու: Չկա՞ էլ ազնվություն: Ազնվության գնահատականը պետության վրա շատ թանկ չի»:

Պատգամավորների դիտարկումներին, որ ոլորտի երկու խոշոր միությունները՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, տեղյակ չեն օրինագծից, փոխնախարարը հակադարձեց, թե ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել են, իսկ արտերկրյա ընկերությունները նոր տեխնոլոգիաներ կբերեն Հայաստան:

«Եթե աջ ղեկով մեքենաները տեղյակ չէին, դա հասկանալի էր, բայց ԻՏՁՄ-ն պետք է տեղյակ լիներ այս նախագծից հենց առաջին օրից»,- նկատեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Փոխնախարարը պնդեց, որ երկու միությունների իրավաբաններն աշխատել են իրենց հետ:

Թունյանն առաջարկեց, քանի որ լինելու է երկրորդ ընթերցում, դրական եզրակացություն տալ, մինչև երկրորդ ընթերցում ներկայացնել  առաջարկները և աշխատել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ