27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մկնիկի նման պախկվել եք պատերի արանքում, որ ի՞նչ անեք: Հայկ Մարությանը պետք է պատասխան տա /տեսանյութ/

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու (Մոնումենտ) ամիջապես դիմաց՝ անտառում, մի շարք օլիգարխների դղյակների հարակից փոքրիկ կանաչապատ հողակտորում այս օրերին ծառահատումներ են իրականացվել: Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցած Մարինա Խաչատրյանն, ըստ երևույթին, հերթական շինությունն է կառուցվում:

«Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են կտրվել ծառերը, ո՞ւմ էին խանգարում դրանք: Տարածքին կից շինարարությունը տեսնելով՝ հասկանալի է դառնում, որ այստեղ ևս շինարարություն է նախատեսվում: Ես հարցում եմ ուղարկելու քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հասկանալու, թե ո՞ւմ է պատկանում այս տարածքը և ո՞վ է կատարել այս հանցագործությունը: Ո՞վ է թույլ տվել, որ ծառերը կտրվեն: Բնական է՝ առանց քաղաքապետարանի թույլտվության ոչինչ չէր կատարվի և համապատասխան պատասխանատու անձինք, այդ թվում՝ քաղաքապետը, պետք է պատասխանատվություն կրեն այս ամենի համար: Այնպես չէ, որ միայն կացինը ձեռքը վերցրած մարդը պետք է պատժվի»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ