19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարգելի լրագրող, ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում : Մեկնարկեց Ծառուկյանի նախկին թիկնազորի պետքի գործ քննությունը /տեսանյութ/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Բաբայանը պատգամավոր է դարձել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում: Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում քննվել է Բաբայանի վերաբերյալ գործը, հայտարարել է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի, քանի որ ենթադրյալ հանցանք կատարելու պահին նա  անձեռնմխելի չի եղել: Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորը, Սահմանադրության համաձայն, անձեռնմխելի է:

Էդուարդ մինչև պատգամավոր դառնալը եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը:

Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում նա գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ