19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան. Շարմազանով

28044_sharmazanov11_M

«Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը:

Ոչ ավել ոչ պակաս,Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր:

 

Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք:

 

Իսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ.

Սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների:

Բա մեկը չկա՞ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակներն է բարձրացրե՞լ, աշխատատեղեր է ստեղծե՞լ, ներդրումներ է բերե՞լ,կարմիր գծերն է վերացրե՞լ,գյուղատնտեսությունն է սուբսիդավորե՞լ: Ի՞նչ է արել՝ ոչինչ:

Հ.Գ. Նիկոլի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին առաջարկում եմ իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ