27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծեծկռտուք եւ դանակահարություն Երեւանում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Մասիս Բարսեղյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կողմնային շրջանի ծակած-կտրած պրոֆոլ արյունահոսող վերք» ախտորոշմամբ, և 23-ամյա Վոլոդյա Խաչատրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Չարենց փողոցի Խրիմյան Հայրիկ դպրոցի հարևանությամբ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ