26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:

«Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին

 

Այսօր եւս շարունակվեց Կենտրոնական բանկի տարբեր տրամաչափի պաշտոնյաների պարզաբանումների հիթ-շքերթը եւ հերթական պաշտոնյան արձագանքեց իմ հարցադրումներին։

Ուրախ եմ, որ արդյունավետ շաբաթ-կիրակի եք անցկացել եւ իմ քննադատությունների հիման վրա ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության եք ենթարկել ձեր կողմից իբր 2017 թվականից մշակվող ինստիտուտը։

Արդյունքում նշում եք այնպիսի հիմնավորումներ եւ ուղեցույցեր, որոնք, ավաղ, ամեն կերպ բացակայում էին ձեր սկզբնական հայեցակարգում։

Պարզվեց, որ «շատ պատահաբար» այս նախագիծը հենց հիմա եկավ ասպարեզ եւ «շատ պատահաբար» վարչապետը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսեց առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման եւ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ կանխավարկածի մասին։ Այսինքն բաների մասին, որ կապ չունեն ներկայացվածի մասին։ Այստեղ առաջանում են մի քանի «կամ»-եր

 

• Կամ Կենտրոնական բանկը սխալ է բացատրել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործիքի էությունը վարչապետին ու վերջինիս մոտ խեղաթյուրված պատկերացում է առաջացել, որ այդ գործիքը իր քաղաքական հակառակորդների դեմ է

• Կամ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ըմբռնել Կենտրոնական բանկի մասնագիտական վերլուծությունները եւ ամեն ինչ ընկալել է իր սիրած ՝ ասֆալտին փռելու եւ պատերին ծեփելու հարթությունից

• Կամ էլ վարչապետը ճիշտ է հասկացել, սակայն ամեն ինչ մանիպուլացրել է

Այսօրվա հարցազրույցով Կենտրոնական բանկը հաստատեց, որ վարչապետը սխալ է ներկայացրել ինստիտուտը Ազգային ժողովում.

Հ.Գ. Դեռեւս սպասում եմ բանավիճելու վերաբերյալ պարոն Արթուր Ջավադյանի արձագանքին։ Այդ ժամանակ ցույց կտամ թե ԵՐԲ եւ ԻՆՉ պայմաններում է ստեղծվել ու շրջանառվել հայեցակարգը։ Անակնկալներ խոստանում եմ։

Հ.Հ.Գ.Կենտրոնական բանկի հայեցակարգի եւ տարբեր հայտարարությունների մասին ուսումնասիրությունը ստորեւ ներկայացված լինքով։ Շնորհակալ եմ մեր ՀԿ-ի թիմին Վահագն Գրիգորյանին, Մարիամ Այվազյանին, Էմիլ Աբրահամյանին որակյալ աշխատանքի համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ