26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստամբուլում հրաժեշտ տվեցին Պոլսո Հայոց պատրիարքին /տեսանյութ/

Մարտի 17-ին Ստամբուլում՝ հայկական Աթոռանիստ Սուրբ Մ արիամ Աստվածածին եկեղեցում, հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Պոլսո հայոց պատրիարք, արք Մեսրոպ Մութաֆյանի վերջին հրաժեշտը։

Սգո արարողությանը մասնակցել են նաեւ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ եւ մտավորականներ։ Սգո արարողության կրոնական մասը  ղեկավարել է  Երուսաղեմի հայոց պատրիարք, արք․ Նուրհան Մանուկյանը։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի կեսօրին Ստամբուլի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Թուրքիո Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. արք. Մութաֆյանը։  Ամենապատիվ սրբազան պատրիարք հայրը ավելի քան տասը տարի անգիտակից վիճակում էր։

Պատրիարքի մարմինն ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ