26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նարեկ Բաբայանը ներկայացրեց, թե ինչ է սպասվում Մոնթե Մելքոնյան վարժարանին

ՊԵԿ-ի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց եւ առողջարան. կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կա 9 երկհարկանի քոթեջ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, իսկ վերեւի հարկում՝  երք ննջասենյակ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, նշելով, որ դրանք եւս փակի տակ են:

«Կա նաեւ կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը, կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը եւ սպորտային համալիրն օգտագործվում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կողմից։ Մնացած մասը նույնպես չի օգատոգործվում։ Տարածքն ամբողջությամբ տրված է վարժարանին։ Թեեւ վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց հասկանում ենք, որ չի կարողանալու լավագույնս մատուցել այդպիսի ծառայություններ», – ասաց նա, հավելելով, որ հնարավոր չէ հյուրանոցային հատվցածն առանձնացնել վարժարանի տարածքից:

 «Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել։ Վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային, պետությունը դրանից որեւէ շահույթ չստանա։ Այն, ինչ արվել է, բոլորը գիտեն, որ շենքը կառուցվում էր որպես ՊԵԿ-ի համար առողջարանային-ուսումնական կենտրոն, հետո՝ ապրիլյան պատերազմից հետո, այն տրվել է վարժարանին։ Բայց չի նշանակում, որ մինչև 100 հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ է», – ասաց նա:

Բաբայանը նաեւ տեղեկացրեց, որ այդ շինարարության հետ կապված 3 քրեական գործ կա, եւ ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է յուրացվել. «Ցանկացած գույք իր նշանակությամբ պետք է օգտագործվի։ Վարժարանի համար պետք է պատրաստված լինի համապատասխան պայմաններով տարածք, որից հետո տեղափոխվի։ Մենք բաց գործելաոճ ենք որդեգրել և որևէ գործարք լինելու է մրցութային»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ