26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օպերայի հարակից տարածքի ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն. Քաղաքապետարան

Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։ 

Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։ 

 

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։  

Այսօր տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ