27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դառնում եմ գործազուրկ, ձեր հեղափոխությունը ավելի վատ վիճակ բերեց. թեժ կրքեր կառավարության դիմաց /տեսանյութ/

Կառավարության մոտ վաղ առավոտից բողոքի ակցիա են անում գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները:

Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքով՝ պայքարում են իրենց աշխատանքի՝ ընտանիքների գոյության իրավունքի համար, ուզում են իրենց ձայնը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վստահ են՝ եթե Փաշինյանն իմանա խնդրի մասին, հաստատ ընդառաջ կգնա իրենց, քանի որ փոփոխություններից հետո հնարավոր չի լինի աշխատել:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, ինչ Հայաստանում կատարվում էր հեղափոխությունից առաջ, հիմա շարունակվում է, ուղղակի ավելի վատ ձևով:

Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում են վերանայել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ այդմ՝՝ 60 անգամ՝՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Մանրամասները քիչ անց`տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ