20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մեժդուսոբոյչիկ»՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ տեղավորենք մերոնց, մյուսներին ազատենք, թող գնան իրենց համար գործ գտնեն

Ի վերջո, ի՞նչ է կատարվում․ ինչո՞ւ է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ աշխատատեղեր կրճատում եւ հարկեր, ակցիզներ ու այլ վճարներ է ավելացնում մյուսների համար։ Պատասխանը պարզ է․ խիստ վախեցած են բյուջեի ծակից եւ փորձում են այնպես անել, որ գոնե պետական աշխատողների աշխատավարձները կարողանան տալ՝ իհարկե, դրան գումարած իրենց բոլոր պարգեւավճարները ու հավելավճարները։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ պարզապես չի հասկանում, որ բոլոր քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծելն է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ պարտականությունը, եւ ոչ միայն իրենց ընկերների ու բարեկամների։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ է պարտավոր ապահովել այնպիսի տնտեսական զարգացում, որ մարդիկ աշխատանք ունենան։

Չի կարելի ասել, գնացեք ձեր համար գործ գտեք, կամ ոչխար պահեք ու դրանով ենթադրել, թե իր վրայից գցում է այդ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցը։ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ոչ միայն բյուջետային աշխատողների համար է պատասխանատու, այլեւ ամբողջ Հայաստանի:

Թե չէ ստացվում է «մեժդուսոբոյչիկ»՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ տեղավորենք մերոնց, մյուսներին ազատենք, թող գնան իրենց համար գործ գտնեն, որ մերոնց պահեն: 

Աղասի Ենոքյան 

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ