26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բացառիկ ցուցադրություն Եղիշե Չարենցի ծննդյան օրը

ՄԱՐՏԻ 13-ԻՆ, ԺԱՄԸ 19:00-ԻՆ,

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան օրը, բացառիկ ցուցադրություն է տեղի ունենալու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում:

1957 թվականին ՀԱԿՈԲ ՍԱԼԱԽՅԱՆԻ սցենարով նկարահանված «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» թվայնացված ֆիլմը առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվից կտեղափոխվի Կինոյի տուն և կցուցադրվի փոքր կինոսրահի էկրանին:

Ֆիլմի ցուցադրումից հետո «Բուխարու սրահում» տեղի կունենա քննարկում-հանդիպում գրող, սցենարիստ, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Սա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի ազգային արխիվի համագործակցության առաջին ձեռնարկներից է, որի համար շնորհակալ ենք Ազգային արխիվի տնօրինությանը:

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ

ՄԻԱՍԻՆ ՆՇԵՆՔ ՀԱՆՃԱՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Հարգանքներով՝ 

ՄԵԴԻԱ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ