26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չվախենաս նրանցից,-ասում է Տերը, – քանզի Ես քեզ հետ եմ

Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց. 

-Դեռ քեզ որովայնում չստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբեցի քեզ ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի: Չվախենաս նրանցից,-ասում է Տերը, – քանզի Ես քեզ հետ եմ` քեզ փրկելու համար
(Երեմիայի մարգարեություն 1:4-5, 8):

-Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշներն արհամարհում են իմաստությունն ու խրատը:

Լսիր, որդյակ, հորդ խրատը և մի մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին և ոսկե մանյակ ՝ քո պարանոցին:

Որդյա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, և հավանություն չտաս, եթե քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արյունահեղության,անմեղ տեղը սպանենք և հողի տակ ծածկենք արդար մարդուն, գերեզմանի պես նրան ողջ-ողջ կուլ տանք և նրա հիշատակը վերացնենք երկրից, հափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցվածքը և մեր տները լցնենք ավարով։ Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կունենանք, և միևնույն տեղը կլինի մեր գանձարանը»։

Որդյա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շավիղներից, քանզի նրանց ոտքերը դեպի չարիք են ընթանում, և նրանք շտապում են արյուն հեղելու։ Արդարև, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ Նրանք, որ սպանության մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը։ Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրավություն են գործում, որովհետև ամբարտավանությամբ նրանք սպանում են իրենց հոգին։

Իմաստությունը գովաբանվում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակվում հրապարակներում, քարոզվում պարիսպների գլխից, ազդարարվում հզորների դռների առջև և համարձակ խոսվում քաղաքների դարպասների մոտ։ 
(Առակաց գիրք 1:7-21)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ