26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

150-ից 300 ընտանիք կդառնա գործազուրկ. բողոքի ակցիա կառավարության դիմաց /տեսանյութ/

Կառավարության դիմաց աշխատանքային շաբաթը մեկնարկեց բողոքի ակցիաներով: Տնտեսվարողները բողոքում են պետտուրքի բարձրացումներից: Գործադիրի շենքի մոտ են հավաքվել տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչները, ընդդեմ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման բողոքող քաղաքացիները, ովքեր վրդովված են կառավարության նմանօրինակ քայլերից: Քաղաքացիները նշում են, թե հեղափոխական կառավարությունը հայտարարում է, որ զարկ է տալու փոքր եւ միջին բիզնեսին, սակայն անում է ճիշտ հակառակը:

 Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի տասնյակ աշխատակիցներ դժգոհում են Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծից, ըստ որի՝ պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ