27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կրկնակի ստանդարտներ են, որոնք կրկին անգամ հարվածելու են քաղաքացիների գրպաններին, փոքր և միջին բիզնեսին

Ծխելը վնաս է առողջությանը:

Հաշվի առնելով վերը նշված անհերքելի փաստը, պետք է ասեմ, որ համակարծիք եմ առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ պետք է ծխախոտի հարկային դրույքաչափը կազմի ոչ թե 2000 , այլ 8000 ՀՀ դրամ:

Ծխախոտի հարկային դրույքաչափի, իսկ հետևաբար նաև գնի բարձրացումը ունի ապացուցված էֆեկտիվություն ծխելու դեմ պայքարի գործում, ուստի ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների դիրքորոշումը անընդունելի է:

Մի կողմից շրջանառության մեջ դրված է «հակածխախոտային» օրենքի նախագիծ, որը պարունակում է մեծ քանակությամբ կոռուպցիոն ռիսկեր և ակնհայտ կերպով վնասում է մեր երկրի տնտեսությանը և բիզնեսին` ինչի արդյունքում հարկային մուտքերը խիստ նվազելու են և այդ մասին կառավարության նույն ներկայացուցիչները լռում են, մյուս կողմից այդ նույն ներկայացուցիչները «մտահոգվում» են բյուջե եղած մուտքերի մասին… Հասկանում եմ, որ արդեն ծխախոտի վաճառքից գումար է հատկացվելու վարչապետի տիկնոջ հիմնադրամին ուստի պետք չէ «նեղացնել» նրանց…

Հասկանում եմ նաև, որ «հակածխախոտային» օրենքի նախագիծը թերի է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր (ինչը հնարավոր է շտկել), բայց դա բավարար շարժառիթ չէ նման կերպ աշխատելու համար…

Սա կրկնակի ստանդարտներ են, որոնք կրկին անգամ հարվածելու են քաղաքացիների գրպաններին, փոքր և միջին բիզնեսին, բայց առավելություն են տալու ծխախոտ արտադրող ընկերություններին…

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գևորգյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ