27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որքան է եղել ռուսական կողմի զարմանքը Արարատ Միրզոյանի գրառումից. ծիծաղելի ու ամոթալի բան է ստացվել

Այն, որ Հայաստանում իշխանության եկած թրաշամանուկները անփորձ են ու անգրագետ, ապացուցվում է ամեն օր: Սրանք նույնիսկ տարրական արարողակարգային հարցերին չեն տիրապետում:

Բերեմ վերջին օրինակներից մեկը: Թավշյա խորհրդարանում 100 տոկոս ձայն հավաքած Արարատ Միրզոյանն օրերս այցելել էր Ռուսաստան ու ելույթ ունեցել այնտեղի խորհրդարանի վերին պալատում:

Ելույթից հետո, ընդունված կարգի համաձայն, բարձրաստիճան հյուրին ներկայացրել են թուղթ, որի վրա Միզոյանը պետք է կարճ գրառում կատարեր: Ենթադրվում է, որ պետք է հայ-ռուսական հարաբերությունների թեմայով մեկ կամ երկու նախադասություն գրեր:

Որքան է եղել ռուսական կողմի զարմանքը, որ Միրզոյանն այդ թղթի վրա պարզապես իր ստորագրությունն է դրել: Նա երևի չի հասկացել, որ պետք է գրառում կատարի, իսկ դա նշանակում է, որ արարողակարգի մասին ունի զրո պատկերացում: Կամ էլ Միրզոյանը չի կողմնորոշվել, թե ինչ պետք է գրի ու ստիպված միայն ստորագրել է:

Ամեն դեպքում ծիծաղելի ու ամոթալի բան է ստացվել:

1-1

Կարինե Մամիկոնյան

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ