20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուկրաինան հայտարարել է ներխուժման սպառնալիքի մասին

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն հայտարարել է, որ երեք ուղղությամբ երկրին ներխուժման վտանգ է սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ ռազմական սպառնալիքները կարող են լինել հյուսիսից, արեւելքից եւ հարավից:

«Ռուսական կողմն ավարտում է Ուկրաինայի սահմանին հարվածային միավորումների ձեւավորումը, որոնք հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ միասին, կրեմլյան ռազմավարների կազմած ծրագրով,  կկազմեն ներխուժման ուժերի հիմքը», – հավելել է Մուժենկոն:

Նա նաեւ հիշեցրել է, որ Ուկրաինայի հյուսիսում գտնվում է նաեւ Բելառուսը:

Նրա խոսքերով, ուկրաինական բանակն ունի հարմարվողականություն եւ բարձր շարժունակություն, ինչը ռազմավարական առավելություն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուն կոչ էր արել բնակչությանը պատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ