29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Վանեցյանը բացում է փակագծերը

18768_Artur-Vanetsyan_M

Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի: Այս մասին Արցախ կատարած այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Պարոն Վանեցյան, մամուլում լայն քննարկման առարկա է դարձել Արցախում արված Ձեր հայտարարությունները, արձագանք է եղել նաև Ադրբեջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Ես պրոֆեսիոնալ սպա եմ և իմ գործն անվտանգության ապահովելն է, և թույլ չտալը որևէ ոտնձգություն Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի նկատմամբ: Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ հարևան երկրից ամենաբարձր մակարդակներով գրեթե ամեն օր հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման հայտարարություններ են հնչում։ Բնականաբար, մեր անվտանգության համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու այս սպառնալիքներին։ Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը ժամանակի որևէ պահին չի կարող նվազել, այն ամեն օր միայն պետք է աճի, և սրան են ուղղված մեր ջանքերը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն Արցախում նախագահ Բակո Սահակյանի հետ զինվորական հրամանատարության մասնակցությամբ խորհրդակցությանը հայտարարել է Արցախի հարավային սահմանին Արաքսավանի կառուցման ծրագրի մասին եւ նշել, որ «այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք հղում մեր ողջ ժողովրդին եւ աշխարհին, որ ոչ մի հող տալու մտադրություն չունենք եւ ընդհակառակը՝ այդ հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները եւ շենացնեն մեր երկիրը»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ