26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի դեռ այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք չենք կարող ունենալ. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում հայ-թուրքական հարաբերությունների մասին լրջորեն խոսելու համար: Այս մասին Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Թուրքիան շարունակաբար մեր երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղի հարցի, այսինքն՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հետևաբար, քանի դեռ այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք չենք կարող ունենալ: Չնայած մենք ասել ենք և ասում ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների այդ հարաբերությունները քննարկել, բայց սա նշանակում է, որ Թուրքիան նույնպես պետք է չունենա նախապայմաններ, իսկ այսօր նա ունի նախապայման, որը կապված է Ղարաբաղի հարցի հետ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Այդ համատեքստում վարչապետը նշեց, որ ՀՀ իշխանության համար չափազանց կարևոր է ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: «Բայց հիմա հարց կարող է առաջանալ՝ դուք ասում եք պատրաստ եք առանց նախապայմանների հարաբերությունների, Թուրքիային մեղադրում եք նախապայման ունենալու մեջ, հիշատակում եք Ցեղասպանության մասին, արդյոք դա նախապայման չէ՞: Մենք շատ հստակ ասում ենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հարց է, այլ ցեղասպանությունների դեմ պայքարի և գլոբալ անվտանգության օրակարգի հարց է, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը մենք համարում ենք մեր ներդրումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների դեմ գլոբալ պայքարի հարցում: Մենք շարունակելու ենք հետապնդել Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ