26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել

Հայաստանն ու Իրանը հարստացնում են իրավապայմանագրային բազան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել փետրվարի 27-ին Թեհրանում:

Համագործակցության խթանման փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի, նաև Հայաստանի նույն գերատեսչության ու Իրանի առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

«Ռոյթերս»-ը հայտնում է, որ հուշագրերը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից ստորագրված առաջին փաստաթղթերից են. հրաժարականի դիմումը պաշտոնապես մերժվելուց հետո նա անցել է պարտականությունների կատարմանը:

Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ