26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին. Շարմազանով

Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ:

Ալիև-կրտսերը «Ռոսիա 24»-ի եթերից ստեր է տարածում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերթական անգամ իր զորակցությունն է հայտնում Ադրբեջանին:

Վաղը Սումգայիթի ջարդերի, իսկ իրականում Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան քաղաքական ահաբեկչության 31-րդ տարելիցն է:  Ի՞նչ է անում մեր իշխանությունը:

Բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան՝ մեր կառավարությունը պետք է միասնություն քարոզեր: Բայց, արի ու տես, մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը: Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին:

Հիմա էլ մարտի 1-ի երթ: Հերի՛ք է, դուրս եկեք այդ բարդույթից ու փորձեք առաջ նայել, այլ ոչ թե մնալ այդ ողբերգական ճահճի մեջ:

Գրված է. «Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը, նրա վրա էլ հետ կգլորվի այն»:

Հ.Գ. Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է գրառել ֆեյսբուքյան հանրագրում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ