27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքացին պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը. Փաշինյան /տեսանյութ/

Այն ժողովուրդը, որ ի վիճակի է եղել իրականանցել ու հասնել մի էֆեկտի, որը մենք լիարժեք կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր տիրույթում է, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տնտեսական հեղափոխությունը, ըստ այդմ, մեր կարևորագույն առաջաներթությունն է», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։

«Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից։ Քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պիտի փակի այն փողոցները, որոնցով հոսում էր կոռուպցիան, ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետևյալն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունների չափով պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը», – ասաց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց՝ տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հռչակեց տնտեսական հեղափոխության կարգախոսը։

«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք», – ասաց վարչապետը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ