26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը դարձել է պետական պաշտոնյաների ուսուցման, վերապատրաստման պոլիգոն և փորձադաշտ

Երբ նախկին իշխանությունների օրոք սահմանին, դիրքերում, ծառայության վայրում զինվորի մահվան, վիրավորվելու դեպք էր լինում կամ որևէ այլ միջադեպ, ապա ՖԲ-ի յուրաքանչյուր 2-3-րդ օգտատեր իր պարտքն էր համարում անպայման նշել այդ մասին, անդրադառնալ դեպքին և իհարկե մի երկու քննադատություն, լուտանք և նույնիսկ հայհոյանք, անեծք հնչեցնել իշխանույթունների հասցեին: Եվ դրան բնականաբար հաջորդում էր Պն-ի մամուլի խոսնակի հանգամանալից պարզաբանումներն ու մեկնաբանությունները:

Իսկ հիմա, երբ Հայաստանը դարձել է պետական պաշտոնյաների ուսուցման, վերապատրաստման պոլիգոն և փորձադաշտ, երբ զինվորի մահվան դեպքը 42 օր թաքցվում է և արհամարվում է հանրության մի որոշ հատվածի ընդվզումներն ու հարցադրումները, ապա քար լռություն և անտարբերություն է…

Գորշ մեծամասնությունը լռում է, լրատվամիջոցները չեն արձագանքում և քննարկում… Հիմա բոլորը պաշտոնյաների ուսուցման պոլիգոնի մարզիչ են կամ էլ ուղղակի դիտորդ, իշխանությունների փաստաբան, իշխանությունների ֆեյքերի մատյան գնդի անդամ…

Ռոբերտ Մելքոնյան

Երեւանի նախկին փոխոստիկանապետ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ