09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուզում են իրենց մարդուն բերեն դնեն ռեկտոր. ԵՊՀ ռեկտորը չի զիջելու

«Իմ դեմ իրականացվող բազմապիսի ակցիաների, հիմա էլ այս գործեր հարուցելու նպատակը մեկն է`  ուզում են դուրս հանեն համալսարանից, ըստ երեւույթին իրենց մարդն ունեն, ուզում են իրենց մարդուն բերեն դնեն ռեկտոր»,-անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած հրապարակմանը, ըստ որի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կաշառք է վերցրել,  ասել է Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորն անդրդվելի է.

«Իրենց նպատակին հասնելու համար անցնում են թույլատրելիի եւ անթույլատրելիի սահամանները, կեղծ շինծու մեղադրանքներ են վերագրում ինձ: Պատկերացրեք, որ նախարարն անձամբ է ինձ ասում` դիմումդ գրի դուրս արի: Բայց ես իրավական դաշտում պայքարելու եմ մինչեւ վերջ: Ռեկտորին շոուներով չի կարելի վախեցնել: 

Մեղադրանքներն էլ շինծու են, սարքված, օդից վերցված բաներ։ Ես այսօր հայտարարությամբ հանդես կգամ՝ մերժում եմ մեղադրանքները։ Վերջին հաշվով կա անմեղության կանխավարկած, ո՞վ է թույլ տվել, ինձ կաշառակերության մեջ մեղադրել, երբ չկա ինձ ուղղված մեղադրանք, երբ չկա ապացույց, երբ դատարանը նման որոշում չի կայացրել և չի ապացուցվել։

Այնպես որ ես գնալու եմ մինչև վերջ, իրավական դաշտում, իհարկե։ Դասախոսներին այսօր ոստիկանությունը անվանել է գումար հափշտակողներ։ Շատ պարկեշտ անձնավորություններ հանիրավի մեղադրվել են։ Այդ մարդիկ, երևի, տարրական գաղափար չունեն, թե ինչ բան է դասախոսը, ինչպես է նա վճարվում, ի՞նչ աշխատանք է դասախոսի աշխատանքը և այլն։ Այս բոլորն ակնհայտ, կոպիտ սարքված շոու է, որ հիմնական նպատակը համալսարանը խամաճիկ դարձնելն է»,-նշել է Արամ Սիմոնյանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ