27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչը քեզ փոխեց, Հայկ, պաշտո՞նը, թե՞ զգացիր, որ Տարոնը ճիշտ էր, դու սխալվել էիր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին.

«Իմ սիրելի կոլեգա, 2013 թվականին ես  հավատացի քեզ,  կանգնեցի կողքիդ,  պայքարեցի քեզ  հետ հանուն  Երեւանի եւ երեւանցու։ 

Գիտե՞ս ինչ հույս կար իմ մեջ, ի՞նչ հավատ, որ դու ու մենք պայքարում ենք, որպեսզի լավ լինի,  որպեսզի  մենք  ու մեր  երեւանցիները կարողանան ունենալ լավ ու մատչելի տրանսպորտ, բայց  ի՞նչ եղավ,  ընկերս,  դու ինչո՞ւ խաբեցիր մեզ։ 

Փաստորեն, սա ոչ թե պայքար էր հանուն երեւանցու, այլ մենք ընդամենը  քո վարկանիշի  համար էինք պայքարում։  Հիմա դու ես քաղաքապետը եւ դու ասում ու անում  ես նույնը, ինչի դեմ ինքդ էիր պայքարում։  Ի՞նչը քեզ  փոխեց, Հայկ, պաշտո՞նը, թե՞ զգացիր, որ Տարոնը ճիշտ էր, դու սխալվել էիր»։

Եզրափակելով խոսքը՝ Ա. Մութաֆյանն ընդգծում է.   

«Ի՞նչ անենք Հայկ։  Հիմա էլի՞ պայքար սկսենք, նույն պայքարը, բայց դու կլինես բարիկադի  մի կողմում, մենք՝ դերասաններս, մյուս կողմում։ Հայկ, հարգելիս, կարո՞ղ ես ինձ ու մյուսներին օրինակ բերես այն հանրությունից գոնե երկուսին, ովքեր պահանջում են տրանսպորտի թանկացումը։ Հայկ, մի՛ ստեք մեր ժողովրդին, պարզապես մի՛ ստեք…

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ