26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դպրոցում 4 էրեխա ցույց ա անում վարչապետը հասնում ա դպրոց ». ալավերդցիները հունից դուրս եկան /տեսանյութ/

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները այսօր`փետրվարի 15-ին, դարձյալ փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Գործարանի աշխատակիցներին նախօրեին Լոռու մարզպետը նախօրեին ասել էր, որ հարցը քննարկման փուլում է, ուրբաթ օրը, ինչպես աշխատակիցները փոխանցեցին Henaran.am-ին, պետք է Ալավերդի ժամաներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այսօր, սակայն մարզպետարանից փոխանցել են, թե փոխվարչապետի այց չի լինի, մեկ շաբաթով հետաձգվում է եւ որ հարցը դարձյալ քննարկման փուլում է:

  Փետրվարի 8-ին գործարանի աշխատակիցները նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Զուգահեռ կազմակերպել էին ստորագրահավաք, որը նամակին կից ուղարկվել էր Կառավարություն:

Նամակում նշված էր, որ գործարանի աշխատանքի ընդհատումը բոլորին ծանր հարված է հասցրել, մեծ մասն ունեն վարկեր ու չեն կարողանում մարել դրանք:

«Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդն ի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Անորոշությունը ստիպում է մարդկանց արտագաղթել երկրից: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել: Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները մեծ հույսով ակնկալում են օժանդակություն՝ պղնձաձուլարանը հնարավորինս արագ վերագործարկելու և ներկա պայմաններով արտադրության ժամանակավոր շահագործումը թույլատրելու հարցում՝ մինչև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բնապահպանական բոլոր լուծումներով արտադրություն կազմակերպելը: Միևնույն ժամանակ, մինչև հիմնախնդրի հանգուցալուծումը, խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ գործարանի աշխատակիցների վարկային պարտավորությունների ժամանակավոր սառեցմանը»,- ասվում է վարչապետին ուղղված նամակում:

Ալավերդու ավագանին ուղերձ էր հղել ՀՀ նախագահին և վարչապետին՝ հորդորելով մինչև մարտի 1-ը վերջնական լուծում գտնել:

Գործարանի ղեկավարությունն աշխատողներին, արդեն երեք ամիս է՝ վճարում է աշխատավարձի 2/3-ի չափով։ Դա կտևի մինչև մարտի 1-ը։ Դրանից հետո հնարավոր է, որ գործարանը վերջնականապես աշխատանքից ազատի աշխատակիցների հիմնական մասին։

Մանրամասները`տեսանյութում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ