26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի բարձր պաշտոնը զբաղեցնող մարդը Ազգային Ժողովի բարձր ամբիոնից տարածում է բամբասանք

Այն ելույթները, որ Փաշինյանը ունենում է Ազգային Ժողովում վերջին օրերին, ցույց են տալիս, որ նա դեռևս վարչապետ չէ: Դրանք վարչապետի ելույթներ չեն՝ ո՛չ իրենց տոնայնությամբ, ո՛չ իրենց բովանդակությամբ, ո՛չ իրենց մակարդակով:

Ամեն մի քննադատությունը ընդունվում է խիստ ցավագին: Ինքը ոչ միայն ժողովրդին է հավատացրել, որ փրկիչ է, ալ ինքն էլ է հավատում, որ ինքը փրկիչ է, իսկ փրկիչներին քննադատական որևէ խոսք ասելը համարվում է սրբապղծություն:

Ամեն մի նրա բերած փաստարկը ուղեկցվում է ստերի և բամբասանքի փնջով: Այո, վարչապետի բարձր պաշտոնը զբաղեցնող մարդը Ազգային Ժողովի բարձր ամբիոնից տարածում է բամբասանք: Մասնավորապես, նա դարձյալ առաջ է բերում այն կեղծ, ինը ամսում չապացուցված թեզը, ըստ որի՝ Սաշիկն ամեն ինչում փայ է ունեցել: Ինը ամսում ինքը ամբողջ քննչական ապարատը իր ձեռքում խաղացնելով՝ այդպես էլ դա չապացուցեց: 

Նա շարունակում է օգտագործել «նախկին կոռումպացված իշխանություն» տերմինը՝ որպեսզի ազդի ժողովրդի թույլ էմոցիոնալ լարերի վրա, ինչպես միշտ է արել: Բայց բացի Մանվել Գրիգորյանի մի քանի պահածոյից, ես կոռուպցիա չտեսա, ոչ էլ կոռուպցիայի բացահայտում: Ես, աշխատելով կառավարությունում թավշյաների հետ 4 ամիս, տեսա, որ պետերի առաջ խնդիր է դրված՝ ամեն գնով մարդ բռնել, կարծես պլան են կատարում: Բայց դա առանձին հարց է, հետագայում կանդրադառնամ:

Վարչապետի բարձր պաշտոնը զբաղեցնող մարդը շարունակում է ամբիոնից ահաբեկել լրատվամիջոցներին և ասել, թե՝ գիտեք, ես այնքան բարի եմ, որ ձեզ չեմ փակում: Լսիր, երիտասարդ, դու դրանով «ադալժենի» չես անում մեզ, դու պարտավոր ես հարգել ազատ խոսքն ու այլակարծությունը: Թե՞ կարծում ես, հերթով բոլոր խմբագիրներին պետք է Մհեր Եղիազարյանի նման տանես-բանտարկես և գլուխն ուտես:

Ամփոփելով միտքս, ասեմ: Խիստ անհավասարակշիռ խոսք, մուննաթ, ատելություն, արհամարհանք, ավելորդ ինքնահավանություն՝ սրանք պետական գործչի վայել հատկանիշներ կամ երևույթներ չեն:  Պարոն Փաշինյանը շարունակում է միտինգը, որ արել է 20 տարի: Բայց մեզ այլևս միտինգներ պետք չեն, պետք են ռեալ գործեր:

Նարե Գրիգորյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ