04 Դեկտեմբերի, Կիրակի, 2022
KFC

Դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ. Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը

17417_Nikol16_M

Մեր կառավարությունը հավատի սիմվոլն է, ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնեչցրած այն քննադատություններին, որ քաղաքացին պիտի հավատա ինքն իրեն.

«Մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին իրեն հավատա, տնտեսության, քաղաքականության մեջ, ինքն իրեն հավատա՝ իր դարդերը ոտատակ տալու, իր խեղճությունը հաղթահարելու մեջ, և մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք գցում», – ասաց նա:

Անդրադառնալով իր՝ «աղքատությունը մարդկանց գլուխներում է» հայտարարության մասին քննադատություններին՝ Փաշինյանն ասաց.

«Ես ասում եմ որպես մի մարդ, որ այդ ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել ա, և երբ ԵՊՀ ուսանող ա դառել, իր ընտանիքը ի վիճակի չի եղել իր ուսման վարձը վճարի: Ես ասում եմ աղքատությունը մեր գլուխներում է, և ասում եմ դա որպես մարդ, ով դա իր գլխում հաղթահարել է»:

Անդրադառնալով դիտարկումներին, թե յուրաքանչյուր կառավարության ձախողման համար մարդիկ մեղադրում են կառավարչին, թեև դա այդպես չէ՝ Փաշինյանն ասաց.

«Ասում են՝ դե մի ժամանակ Սերժ Սարգսյանին էին մեղադրում, մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին, մի ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին, ու ա՜հ դե հիմա ո՛չ Նիկոլ Փաշինյանն ա մեղավոր, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը: Հասկացաք չէ՞՝ հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ էսօրվա կառավարությունը: Բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե ինչի մասին են էս մարդիկ խոսում», – ասաց Փաշինյանը, ապա խոսքն ուղղելով ԼՀԿ ղեկավարին ընդգծեց.

«Չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ ու իրանց դնել նույն հարթության վրա, ձեզ ու իրանց դրեք նույն հարթության վրա: Դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում՝ ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում, գնանք փոխնախարարի պաշտոններ ստանանք, ներսից կամաց կառուցենք», – ասաց նա:

Շարունակելով դիմել ԼՀԿ խմբակցությանը՝ ՓաշինյանՆ անդրադարձավ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, որ երբ ոստիկանապետին վիրավորում են, քաղաքական թիմը չի արձագանքում.

«Ոհմակը պտի հարձակվեր, պտի պադեզդներում ծեծեին, իրիկունները ընտանիքի անդամներին զանգեին տեռորի ենթարկեին»:

ԼՀԿ խմբակցությանն ուղղված դիտարկումներն այսքանով չավարտվեցին՝ Փաշինյանն անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե հեղափոխություն չի եղել.

«Հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած: Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել»:

ԼՀԿ-ին ուղղված գրեթե յուրաքանչյուր քննադատություն հարուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ծիծաղը, որոնք իրենց գործընկերներին ուղղված վարչապետի ամեն սուր խոսքից հետո բաց չթողեցին լիաթոք ծիծաղելու առիթը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ