25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ակնհայտ է, որ նախապատրաստվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. Ալեքսանդր Իսկանդարյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փորձ է արվում վերագործարկել Մինսկի գործընթացը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Փորձ է արվում վերագործարկել այդ գործընթացը, քանի որ այն փաստացի մահացել էր։ Համենայնդեպս, 2016-ին այն հաստատ մահացել էր։ Հիմա փորձ է արվում այն վերակենդանացնել, որպեսզի գոյություն ունենա որպես ձևաչափերից մեկը՝ անվտանգության ու կողմերի միջև կապի համար», – ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այս գործընթացն անպայման հասնելու է երկու երկրների առաջին դեմքերի միջև հանդիպմանը. «Այն ակնհայտորեն նախապատրաստվում է»։

Ըստ նրա՝ Դավոսում ևս Փաշինյան-Ալիև հանդիպումը պատահական չի եղել։ Քաղաքագետը կասկածի տակ դրեց նաև հայտարարությունը, թե երկրների առաջնորդները քննարկել են պատմությունը։

«Պետության ղեկավարները պատմության մասին չեն խոսում, նրանք պատմաբաններ չեն։ Ու նաև՝ ինչո՞ւ պատմության մասին խոսել Իլհամ Ալիևի հետ։ Երևանում կարելի է գտնել շատ մարդկանց, ում հետ կարելի է քննարկել պատմությունը։ Պարզ է, որ ամեն ինչ նորմալ է, բնականոն է, կա գործընթաց», – ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Այստեղ, Իսկանդարյանի խոսքով, խնդիրը միայն մեկն է. այս իրավիճակում երկու կողմերի նպատակներն են տարբեր։

«Մեթոդիկան նույնն է, իսկ հետապնդվող նպատակները ՝տարբեր, ես կասեի՝ նաև հակադիր», – ասաց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ