27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ջանջուղազյանին փորձել են գայթակղել կոռուպցիայով, բայց չեն կարողացել /տեսանյութ/

Լրագրողները Ազգային Ժողովում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցին՝ ֆիննախում կոռուպցիոն ռիսկ կա՞, որ պարգևավճարներով փորձեն այդ ռիսկը նվազեցնել, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահն ասում էր՝ իրենց մոտ կոռուպցիոն ռիսկ կա, դրա համար պիտի ՊԵԿ աշխատակիցները բարձր վարձատրվեն, պարգևատրվեն, որ կոռուպցիոն գործարքների չգնան։

«Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեխանիզմը փողը չի, դրա չափը։ Կարծում եմ, որ ավելի արդյունավետ է քննարկել ընթացակարգերը, կանոնները և զսպել գայթակղությունը որևէ մեկի ընթացակարգերով։ Այսինքն, եթե մարդն իմանա, որ ինքը կկարողանա ինչ-որ մի գործարքի մեջ մտնել, որը բացահայտվող չի, չեմ պատկերացնում՝ ինչ գումարի չափ պետք է իրեն վարձատրություն տրվի, որ ինքը չգայթակղվի»,-լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց  Ջանջուղազյանը։

Դիտարկմանը՝ ինքը երբևէ նման գայթակղությունների բախվե՞լ է, Ջանջուղազյանն անակնկալի եկավ՝ ճշտելով․ «Անձամբ ի՞նձ եք հարցնում։ Իմ անձի՞ն նկատի ունեք․․․ այո, բազմիցս եղել է»։ Եւ հրաժարվե՞լ է։ «Այո, բայց ես Ձեզ ասեմ՝ դա էդքան երկար չի տևում։ Եթե առաջիկա մի քանի ամիսը հրաժարվում ես, դրանից հետո էլ չեն էլ առաջարկում, էնպես որ, մի անհանգստացեք»,-ասաց նա։

Հարցին դա նախկի՞ն իշխանության օրոք է եղել, թե՞ նաև այս։ Ջանջուղազյանը պատասխանեց՝  նախկին, ներկա։

«Դուք հիմա ինչպե՞ս եք պատկերացնում հիմա մեկուկես տրիլիոն բյուջեի համար պատասխանատվություն ունեցողը, եթե գայթակղվելիս լիներ, դուք էդ մասին չէի՞ք իմանա»։

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ