26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բյուջեում փող չկա, տնտեսվարողները խճճվել են. Ժամանակ

Թեև օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահը հայտարարեցին, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով, սակայն մի քանի օր է, ինչ նոր ՀԴՄ-ների շահառուները ահազանգում են, որ չեն կարողանում 60 հազար դրամով ձեռք բերել ՀԴՄ սարքերը։

Տնտեսվարողների խոսքով՝ իրենց հարկայինից ուղարկում են ՊՈԱԿ, իսկ ՊՈԱԿ-ից հետ՝ նորից հարկային, որտեղից պատասխանում են, որ իրենք դեռ հրաման չունեն սարքերը 60 հազար դրամով տրամադրելու։

Խնդիր է առաջանում նաև նոր ՀԴՄ սարքերը 160 հազար դրամով գնողների դեպքում։ Նրանց դեպքում ավել գումարը, այսինքն՝ 100 հազար դրամը պետք է հետ փոխանցվի տնտեսվարողի հաշվին, սակայն մինչ օրս փոխանցումները չեն արվել՝ պատճառաբանությամբ, թե բյուջեում առայժմ փող չկա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ