26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում տալ. պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանականի խմբի անդամ Հայկ Ալումյանը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ թաքնվել։

«Պարոն Քոչարյանը օրենքով պետության կողմից պաշտպանվում է, անընդհատ իր կողքին գտնվում են ԱԱԾ բարձրաստիճան սպաներ», – այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց Հայկ Ալումյանը։

Նա նշեց, թե Ռոբերտ Քոչարյանը չի կարող որևէ մեկին հանդիպել, կամ որևէ մեկը չի կարող այլ կերպ, քան նախապես տեղեկացնելով՝ ժամով, րոպեով, հանդիպել։ 

«Բացառված է, որ պարոն Քոչարյանը, ազատության մեջ մնալով, մի այնպիսի հանդիպում ունենա, որի մասին մեր պետությունը անմիջապես տեղյակ չդառնա», – ասաց նա։

Փաստաբանը անհեթեթ համարեց վարկածը, թե ՀՀ երկրորդ նախագահը կարող է թաքնվել քննությունից։

Հայկ Ալումյանը տեղեկացրեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ անգամ ցուցմունք չի տվել։

«Ինքն ընդհանրապես ցուցմունք չի տվել ու առայժմ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ, որովհետև ինքը հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել իրեն, որից հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», – ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ