26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աղմուկը մարելուց հետո, պարգեւավճարների փողերով ՔՊ-ն նոր գրասենյակ է ուզում գնել Կենտրոնում. Փաստ

Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել էր այն հանգամանքին, որ պետական համակարգում խոշոր պարգեւավճարների մի հատվածն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդհանուր «կաթսա»:

Ըստ թերթի աղբյուրների, այդ պարգեւավճարներից բավականին «կլորիկ» գումարներ են հավաքվել, եւ կուսակցության ղեկավարությունը որոշել է գրասենյակ գնել Բայրոնի փողոցում կամ Հյուսիսային պողոտայի մերձակա հատվածում:

Տեղեկությունների համաձայն՝ այդ գործը վստահված է ՏԿԶ նախարարի հորեղբոր որդի Արազ Պապիկյանին, որը նաեւ կառավարության գործերի կառավարչի տեղակալն է, եւ նրա ընկեր Արմեն Ղալեչյանին. վերջինս ընտրության օրերին Սուրեն Պապիկյանի տեղակալն էր՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում:

Թերթի աղբյուրները պնդում են, որ ավելորդ ինտրիգներից խուսափելու համար գործարքը կկայանա փոքր-ինչ ուշ, մինչ պարգեւավճարների շուրջ ծագած համընդհանուր աղմուկի ալիքը հանդարտվի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ