27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոշոր փաստաբանական գրասենյակները ուզում են ամբողջ շուկան իրենցո՞վ անել. փաստաբան (տեսանյութ)

Ֆինանսների նախարարությունը նոր հարկային ռեժիմ է նախատեսում փաստաբանների համար։ Ըստ այդմ՝ փաստաբանները պետք է աշխատեն շահութահարկով և ԱԱՀ-ով: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված քայլ է:

«Պարզապես պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել: Դա լուրջ հարված կլինի միայնակ, սկսնակ աշխատող  փաստաբանների համար: Նրանց հոնորարների չափը համեստ է, և թույլ չեն տալիս վարձել հաշվապահ և այլն»:

Ըստ փաստաբանի՝ Ֆինանսների նախարարությունը առաջնահերթ պետք է հաշվարկ կատարեր, պարզելու համար հարկային մուտքերի ավելացում կլինի՞, թե՞ հակառակը:

«Հանցագործներին սուբսիդավորելու ձևակերպումը ոչ միայն զավեշտալի, այլև տգետ հիմնավորում էր: Ես կոչ կանեմ Ֆինանսների նախարարությանը ցանկացած օրենսդրական նախաձեռնությունից առաջ ուսումնասիրել շուկան, հասկանալ այն շրջանառությունը, որ կա  փաստաբանների մոտ, որոնք որ այդ ռեժիմով են հարկվում, պարզապես կատարել ֆինանսական հաշվարկներ, և հասկանալ  արդյոք կունենա հարկային մուտքերի ավելացում, թե պակասորդ կլինի, ու վտանգ կառաջանա, որ մարդիկ զրկվեն իրենց աշխատանքից»,-ասաց նա:

Հարկային ռեժիմի փոփոխությունն առանց փաստաբանների հետ խորհրդակցությունների  անընդունելի է: Թեև Տիգրան Աթանեսյանը նշեց, որ ունի չհաստատված տեղեկություն, ըստ որի կան խոշոր փաստաբանական  գրասենյակներ, որոնք տեղեկացված են եղել:

«Եթե այդպես է եղել, ուրեմն շատ ավելի  վատ,  դա նշանակում է՝ խոշոր գրասենյակները ուզում են ամբողջ շուկան իրենցով անել»:

Տիգրան Աթանեսյանը անդրադարձավ նաև Փաստաբանների պալատի այն որոշմանը, որով իրեն ուզում են  զրկել փաստաբանական արտոնագրից:

«Ինձ արտոնագրից փորձում են զրկել այն բանի համար, որ ես համացանցային հարձակման ժամանակ մի քաղաքացու՝ Վիլեն Գայֆեջյանին հակադարձել եմ, չի եղել հայհոյանք, պարզապես հակադարձել եմ: Դա պատասխան էր իր գործողությանը»:

Ըստ փաստաբանի՝ իրեն արտոնագրից զրկելը կապված է իր անձի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ