29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են 10 սպանություններն իրականացրել. Աղասի Ենոքյան

f5bdb019fed2ec_5bdb019fed331-770x510

«Ինձ համար հասկանալի չէ Մարտի մեկի գործի քննության այսպիսի ընթացքը: Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են տասը սպանություններն իրականացրել: Մարտի մեկի գործի այսպիսի հանգուցալուծումը, կարծում եմ, հանրությանը չի բավարարի»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նրա բնորոշմամբ՝ հանրությունը պահանջում է սպանությունների բացահայտում: Քաղաքագետը նշեց, որ իր համար եւս պարզ չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալում. «Եթե սահմանադրական կարգը տապալել է, հետո վերականգնվե՞լ է, թե ոչ: Թե մինչեւ հիմա տապալված է մնացել: Փոխարենը, կարելի էր ուղիղ ճանապարհով գնալ ու պարզել, թե ովքեր են սպանությունների հրամաններ տվողները»:

Ինչ վերաբերում է զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի գույքի յուրացման համար մեղադրվող Մանվել Գրիգորյանին, քաղաքագետը նկատեց, որ դատարանը նրան կալանքից ազատ արձակեց, բայց, Ենոքյանի բնորոշմամբ, փողոցի ճնշման ներքո ստիպված եղավ կրկին կալանավորել: «Անհեթեթություն է, երբ դատարանի փոխարեն փողոցն է որոշում»,-նկատեց Աղասի Ենոքյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ