27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խորովածը Խաչիկյանները կտան

Օգոստոսի 30-ի երեկոյան Ախթալայում տեղի ունեցած դեպքը չի ազդի սեպտեմբերի 8-ին կայանալիք աշնանամուտի եւ  խորովածի համահայկական 4-րդ փառատոնի վրա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի համակազմակերպիչ Վազգեն Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ ծեծկռտուք էր տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի հարազատների եւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի կողմնակիցների միջեւ:

Երկու կողմից կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ: Քաղաքապետի եղբայր Կարեն Խաչիկյանը կալանավորված է:

“Դեռ նորություն չկա, գործը ընթացքի մեջ է, բայց էլի եմ ասում դա չի կարող ազդել ոչ մի միջոցառման վրա”,-ասաց Խաչիկյանը` նշելով, որ վաղը փառատոնի կազմկոմիտեն մամուլի հաղորդագրություն կտարածի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ