19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աղքատ Հայաստանում 30 հազար դոլար ստանալ 8 ամիս աշխատելու դիմաց

2018 թ-ի դեկտեմբերին իշխանությունների կողմից պարգևավճարների ճոխ տրամադրման շուրջ բացահայտումները և սկանդալները շարունակվում են…

Ամենակարևորն այն է,որ իշխանությունները սեփական բացթողումները բացահայտելու նպատակով իրենք են ստանձնել ընդդիմության դերը և ԱԺ են հրավիրում պարգևավճարային «շտրաֆնիկներին»…

Այսօր «ՔՊ»-ն ԱԺ բերման էր ենթարկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին,ով լրագրողների մոտ անկեղծացավ և հայտարարեց,որ 8 ամիս այդ պաշտոնում աշխատելով բացի աշխատավարձից նաև հավելավճարներ և պարգևավճարներ է ինք իրեն՝սիրելլին տրամադրել,որը կազմել է 14 միլիոն դրամ…

Շատ լավ է,որ տիկին Մակունցը ստանձնելով ընդդիմության դերը բացահայտում է հարազատ իշխանության բացթողումները,որն ավելի շատ չարաշահում է հիշեցնում… Սակայն հասարակությանն այլ բան է հետաքրքրում… Պետությունից օրինականորեն «գրպանած» գումարների դիմաց այդ պաշտոնյաները պատժվելո՞ւ են…

Աղքատ Հայաստանում 30 հազար դոլար ստանալ 8 ամիս աշխատելու դիմաց՝ ֆանտաստիկա է…
Հետաքրքիր է,իսկ պարոն Անանյանի քարտուղարուհին և մամլո խոսնակը,որոնց տարեվերջյան պարգևավճարները համապատասխանաբար 2,7 և 2 միլիոն դրամ էին կազմել որքան են հավելավճար և պարգևավճար ստացել այդ նույն 8 ամիսների ընթացքում…
Հ.Գ.Ամենաճիշտն այդ պարգևավճարների որոշ մասից հրաժարվելն ու Հայոց բանակին նվիարաբերելն է, որը երեկ տոնեց իր կազմավորման 27-րդ տարեդարձը…

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ