27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Անհատական գործերը չենք մեկնաբանում». Հաանը հրաժարվեց անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորմանը

«Մեկնաբանություն չեմ տա այդ մասին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագորղների հետ զրույցում ասաց Հայաստանում գտնվող ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին և մեղադրանքներին, թե կալանավորումն ունի քաղաքական դրդապատճառներ:

Հաանը նշեց. «Ես գիտեմ, որ Ձեր կողմից ակնկալիքներ կան, որ կլինեն մեկնաբանություններ: Բայց դա կլինի՞ արդյոք հնչեղ գործ, թե՞ պակաս հնչեղ գործ, սովորաբար անհատական գործերը չենք մեկնաբանում, քանի որ դա, մեր հասկանալով, իրավունքի գերիշխանության և դատական համակարգի խնդիրն է: Մենք չպետք է մեկնաբանություններ անենք, որպեսզի չազդենք այս կամ այն ուղղությամբ նրա վրա: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ մեկնաբանություններ չեմ անի այդ մասով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ