20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քառօրյային զոհված հերոսների մայրերն անուշադրության են մատնված

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների մայրերը ցավը սրտներում այսօր եկել էին Եռաբլուր՝  հայրենիքի համար զոհված իրենց  որդիների հիշատակը հարգելու: Քառօրյայի զոհված հերոս Արամայիս Հայրապետյանի մայրը  վիրավորված էր՝ ոչ մի շնորհավորական ուղերձ և ոչ մի հատուկ ուշադրություն չի ստացել իշխանությունների կողմից. «Չէ՞ որ մեր 18-19 տարեկան տղաները իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքին: Զոհվածների մեծ մասը եղել են մարզերից և մարզերի հանդեպ անտարբերությունը գնալով ավելի է շատանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: 

Զոհված հերոսի մայրը վշտացած է, նրա խոսքով՝ այս անտարբերությունը ավելի է կոտրում իրենց. «Այսօր սպասում ենք այդ ուշադրությանը, որը չկա: Չգիտեմ ինչի համար և ինչ սկզբունքով են ընտրվում, բայց  միշտ նույն հերոս տղաները և նույն հերոս տղաների ընտանիքներն են ուշադրության կետրոնում. չէ՞ որ բոլորը զոհվել են նույն գաղափարի շուրջ»,-ընդգծեց Արամայիս Հայրապետյանի մայրը: Նա նշեց՝ իրենց ցանկությունը միայն տեսնելն է, որ իրենց երեխաների թափած արյունը իզուր չի եղել. «Այս անտարբերությունը տանում է նրան, որ մենք օր օրի ափսոսում ենք և հարցնում ինչի համար»:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի մայրը ևս կիսում է մյուս հերոսների մայրերի կարծիքը: «Բոլորն էլ գիտեն, որ Շիրակի մարզից ապրիլյան պատերազմի ժամանակ ավելի շատ զոհեր են եղել, բայց նույն անտարբերությունն է: Երբեք մի մեխակ անգամ չենք տեսել մեր երեխաների շիրիմներին»,-նշեց հերոսի մայրը:

Վերջինս նկատեց 2016 թվականին, երբ դեպքերը դեռ թարմ էին, եղել են ծաղիկներ, մարզպետարանի և քաղաքապետարանի կողմից, բայց կամաց-կամաց ամեն ինչ մոռացության է մատնվում: «Անհատ մարդիկ գալիս են ծաղկեպսակ են դնում և խունկ են ծխում, բայց միայն  այդքանը: Ոչ հունվարի 28-ին և ոչ էլ մայիսյան տոներին մենք ոչ մի վերաբերմունք չենք տեսել»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ