27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կաթին սոդա են խառնում, դարձյալ խախտումներ . Հրապարակ

Չնայած նախազգուշացումներին ու սպառնալիքներին, հայրենի արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում: “Հրապարակ”-ն է գրում այս մասին եւ նշում, որ  կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող “Մուլտի ագրո”  եւ մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող “Բիո-կաթ”  կաթնամթերքի արտադրամասերում: Ըստ թերթի տեղեկությունների, պարզվել է, որ վերոնշյալ ընկերություններում կաթին սոդա են խառնում, ինչը վնասակար է առողջությանը (սոդան կաթի թթվելը կանխելու համար է): “Մուլտի ագրո”-ում նաեւ կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ առկայության մասին մակնշման մեջ կա համապատասխան գրառում:

Բնականաբար, նման գրառում գոյություն չունի ապրանքատեսակի մակնշման մեջ: Թերթի այս տեղեկությունները հաստատել են նաեւ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունում:

Մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը թերթին հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտություն կա կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում տեսչական գործառույթ իրականացնելու, նախօրեին համապատասխան արձանագրություն է կազմվել, ու մեկնարկել են տեսչական ստուգումները: Դիտարկման ընթացքում բացահայտված այս խախտումներին չի անդրադարձել, միայն նշել է, որ ստուգումների ընթացքում կբացահայտվեն բոլոր խախտումները, ու ըստ այդմ պարզ կլինի պատժաչափը: Թերթը նշում է, որ ցանկը վերոնշյալ ընկերություններով չի սահմանափակվում, ընդգրկված են նաեւ չորս խոշոր ընկերություններ, որոնք նույնպես խախտում են թույլ տվել ու հայտնվել Սննդի անվտանգության տեսչության ռեվիզորների ուռկանում:
Ստուգումները մեկնարկել են սեպտեմբերի 3-ից: Արդյունքների մասին պարզ կլինի 10-15 օրից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ